Հրապարակվել է Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը» ֆիլմի թրեյլերը

Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019-ի նոյեմբերի 7-ին

Ռուսական «Մարս մեդիա» կինոընկերությունը նկարահանել է «Սուսերով պարը» գեղարվեստական ֆիլմը՝  կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի (1903-1978) մասին (ռեժիսոր՝ Յուսուպ Ռազիկով)։

Թրեյլերը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին։

«Կինոնկարի հիմնական գործողություններն ընթանում են 1942 թվականին, երբ Կիրովի թատրոնը տեղափոխվեց Ուրալ, որտեղ Արամ Խաչատրյանն ավարտեց «Գայանե» բալետը։

Ֆիլմում գործողություններ են ծավալվում նաև Հայաստանում, որտեղ 1939 թվականին կոմպոզիտորը գրեց «Երջանկություն» բալետը։

Արամ Խաչատրյանին նվիրված առաջին գեղարվեստական ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019-ի նոյեմբերի 7-ին։

Նկարահանման աշխատանքներին ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունները։

 

*

*