Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է Տիգրան Մանսուրյանին

Վեհափառ Հայրապետն իր աղոթքն է բարձրացրել առ Աստված ու քաջառողջություն ու նորանոր հաջողություններ մաղթել Տիգրան Մանսուրյանին:
aram-a-tigran-mansuryan

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը «Ասպետի Կարգ»-ի շքանշանով պարգևատրել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին:

Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

«Ձեր ստեղծագործություններով մեր ժողովրդի զավակներն ու օտարները փոխանցեցին հայի հարազատ ոգին ու ամուր հավատքը, հայի խոր տառապանքն ու հրաշափառ վերածնունդը»,- ասել է Արամ Ա. Կաթողիկոսը՝ դիմելով Տիգրան Մանսուրյանին: Նա ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանն իր կյանքի այս փուլում ևս ձգտում է անդադրում ստեղծագործելու՝ հարստացնելով իր երաժշտական ժառանգությունը։

 

*

*