Սիլվա Կապուտիկյանին եւ Արա Շիրազին նվիրված հուշաքար է բացվել — Երկիր Մեդիա

Սիլվա Կապուտիկյանին եւ Արա Շիրազին նվիրված հուշաքար է բացվել

Բնակարանն արդեն վերածվել է բանաստեղծուհու տուն-թանգարանի
ara-shiraz-silva-kaputikyan-hushaqar

Այսօր Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի ծննդյան օրն է: Նա կդառնար 77 տարեկան: Կապուտիկյան 1 հասցեում՝ այն շենքում, որտեղ Արա Շիրազն ու մայրը՝ Սիլվա Կապուտիկյանն ապրել են 1978 թվականից, այսօր բացվել է միացյալ հուշաքար: Բնակարանն արդեն վերածվել է բանաստեղծուհու տուն-թանգարանի:

Միջոցառմանը մասնակցել են գրողներ, արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ, հարազատներ, ինչպես նաեւ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, ի դեպ նա ավելի ուշ ազատվել է իր պաշտոնից: Հնչել են Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններից:

Հուշաքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*