Ալ․ Սպենդարյանի անվան օպերային թատրոնի նոր խաղաշրջանի սկիզբն ազդարարվեց «Անուշ» օպերայով

Նոր խաղաշրջանում կլինեն հետաքրքիր պրեմիերաներ:
anush-opera

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր խաղաշրջանն ավանդույթի համաձայն ազդարարվեց «Անուշ» օպերայով: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ նոր խաղաշրջանում կլինեն հետաքրքիր պրեմիերաներ:

«Այս սեզոնի վերջում կներկայացվի երգահան Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան: Այն Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ մեր համագործակցության արդյունքն է: Համագործակցելու ենք աշխարհի տարբեր թատրոնների հետ: Առաջին համագործակցությունը հենց Մոսկվայում Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ է: Նրանք մեզ առաջարկել են 10 ներկայացում: Կերգեն Նունե Բադալյանը, Գևորգ Հակոբյանը և այլք»,- ասաց նա:

Օրբելյանի խոսքով՝ կներկայացվի նաև մանկական ցուցադրություն՝ «Չիպոլինո» բալետը: Այն կազդարարի մանկական ցուցադրությունների սկիզբը: Կլինեն մանկական այլ ներկայացումներ ևս: Իսկ սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացել է «Սասունցի Դավիթ»  վիպապատմողական օպերայի պրեմիերան:

Սեպտեմբերի 9-ին Ալ. Ստեփանյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնում ևս կկայանա «Սասունցի Դավիթ» օպերայի հայաստանյան առաջնախաղը՝ երաժշտական ներկայացմամբ:

 

*

*