Էնթնի Վիթը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը

Հայ հանդիսատեսը կունկնդրի Մոցարտի 41-րդ եւ Բրուկների 3-րդ սիմֆոնիանները:
antony-vit

Լեհ հանրահռչակ դիրիժոր Էնթնի Վիթը 7 անգամ «Գրեմի» մրցանակի է առաջադրվել եւ միայն մեկ անգամ ստացել՝ 2013թ-ին Պենդերեցկու ստեղծագործությունների ձայնագրության համար: 1971 թվականին էլ Հերբերտ ֆոն Կարայանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի մրցանակակիրն է դարձել:

Վիթը տիտղոսակիր արվեստի գործիչ է՝ արժանացել է նաեւ Էմմիի, Կանի «Classical Award»-ի եւ այլ մրցանակների եւ ղեկավարել է աշխարհի լավագույն նվագախմբերը: Մարտի 16-ին էլ նա կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում:

Հայ հանդիսատեսը կունկնդրի Մոցարտի 41-րդ եւ Բրուկների 3-րդ սիմֆոնիաները: Դիրիժորի խոսքով, ինքն է որոշել նվագացանկը. կարծում է, որ Հայաստանում Բրուկներ շատ չեն կատարում: Նշենք նաեւ, որ Վիթն ավելի քան 200 ալբոմ է ձայնագրել. նա այն քիչ դասական երաժիշտներից է, որի ալբոմները ավելի քան 5 միլիոն օրինակներով են վաճառվել:

*

*