Մահացել է դերասան Անդրեյ Խարիտոնովը

... համընդհանուր ճանաչման էր արժանացել կինոյում խաղացած առաջին դերով՝ մարմնավորելով Արթուրին «Բոռը» ֆիլմում
andrey-xaritanov

Հունիսի 23-ին մահացել է ռուս դերասան Անդրեյ Խարիտոնովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Խորհրդային Միությունում նա համընդհանուր ճանաչման էր արժանացել կինոյում խաղացած առաջին դերով՝ մարմնավորելով Արթուրին «Բոռը» ֆիլմում։

Նրա մասնակցությամբ ֆիլմերից են նաեւ «Խոակին Մուրյետի աստղն ու մահը», «Անտեսանելի մարդը» եւ այլն։

Խարիտոնովը 59 տարեկան էր։ Մահվան պատճառը չի նշվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանը պայքարում է ուռուցքաբանական հիվանդության դեմ:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները