Մենք փորձեցինք բեռնաթափել Երևանը մշակութային ագրեսիայից. Արմեն Ամիրյան

Մեկնարկեց «Հայաստան, ի′մ սեր» միջոցառումը

Երևանի Հանրապետության հրապարակում կայացած ֆլեշմոբով մեկնարկեց «Հայաստան, ի′մ սեր» խորագիրը կրող միջոցառումը: Ֆլեշմոբին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Երգի և պարի տարբեր համույթներ Հանրապետության հրապարակում կատարեցին ազգային տարբեր պարեր: Այնուհետև երգի և պարի համույթներն ավտոբուսներով ուղևորվեցին մարզեր: Հանրապետության 40 մեծ ու փոքր համայնքներում դեկտեմբերի 2-3-ը «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով աննախադեպ համերգաշար է նախատեսված, որով կեզրափակվի «Մշակութային կանգառ»-2017 միջոցառումների շարքը:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց, որ այս տարվա սկզբից սկսել են «Մշակութային կանգառ» ծրագիրը, գոհունակությամբ նկատելով, որ հենց սկզբից հայտնվել են աջակիցներ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել 426 մշակութային կանգառ հանրապետության տարբեր մարզերում, գյուղերում և քաղաքներում: «Սա շատ կարևոր ծրագիր էր մի քանի նկատառումներով: Առաջինը, որ մենք փորձեցինք բեռնաթափել Երևանը մշակութային ագրեսիայից և մեր ողջ մշակութային արսենալն ուղղեցինք մարզեր, համայնքներ, հեռավոր գյուղեր, որոնք վաղուց կարոտ սրտով սպասում էին մեր մշակութային գործիչներին»,-մասնավորապես ասաց մշակույթի նախարարը։

parer amiryan lragroxner

*

*