Ամերիկացի դերասանը մահացել է յոգայի պարապմունքից հետո

Նա ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի քրոջ որդին էր
christopher-lawford3 (1)

63 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը, տեղեկացնում է TMZ-ը։ Նա առավելապես հայտնի էր «Իմ բոլոր երեխաները» եւ «Գլխավոր հոսպիտալ» սերիալներում խաղացած դերերով։

Դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է յոգայի պարապմունքից անմիջապես հետո։ Ժամանած բժիշկները նրան մահացած են գտել։

Քրիստոֆեր Լոուֆորդը ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդիի քրոջ՝ Պատրիցիա Քեննեդիի եւ դերասան Պիտեր Լոուֆորդի որդին էր։

1970-80-ական թվականներին դերասանը կախվածություն է ունեցել թմրանյութերից։

*

*