Այս շաբաթվա ամենավաճառված գրքերը

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
grakhanut

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը չի զիջում, բայց և չի բարելավում իր դիրքերը: Այն կրկին երկրորդ հորիզոնականում է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» մեկ հորիզոնականով վեր է բարձրացել և այս շաբաթ երրորդն է:

Իր դիրքերը զիջել և չորրորդ հորիզոնականում է հայտնվել Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ հինգերորդ տեղում է Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի «Վերջին վկաները» ստեղծագործությունը:

Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» լավատեսական շեշտադրմամբ հանրահայտ ու սիրված վեպը նորից վեցերորդն է:

Յոթերորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Խատուտիկի գինի» ստեղծագործությունն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը վերադարձել է մեր ցանկ և զբաղեցրել ութերորդ տեղը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում է և իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկը:

*

*