Ամենավաճառված գրքերն այս շաբաթ

Աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:
grqer

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը երկրորդն է:

Չորս հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»:

Օսկար Ուայլդի՝ «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը բարելավել է իր դիրքերը և չորրորդն է:

Հինգերորդ հորիզոնականում երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր» վեպն է:

Հերման Հեսսեի «Ուխտագնացություն Արևելք» ստեղծագործությունը վեցերորդն է:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը զիջել է իր դիրքերը և յոթերորդն է:

Ութերորդ տեղում Մարկ Արենի նոր՝ «Վիլ-Էվրար» ստեղծագործությունն է:

Բրազիլացի հանրահայտ գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»  իններոդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը:

*

*