Ամենավաճառված 10 գրքերը

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը:
girq-gradaran

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը։

Երկրորդ հորիզոնականում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:

Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպն այս անգամ երրորդն է:

Իր դիրքերը բարելավել և չորրորդ տեղն է գրավել Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը:

Բրազիլացի գրող Պաուլու Կոելյոյի «Ալքիմիկոսը» զիջել է իր դիրքերը և հինգերորդն է:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը վեցերորդն է:

Յոթերորդ հորիզոնականում Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպն է:

Ութերորդ տեղում նոր գիրք է՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»:

Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները