«Ապրած և չապրած տարիներ» գիրքը դարձյալ ամենավաճառվածն է

Ի՞նչ են կարդում երեւանցիները։
grqer-graxanut-haygirq1 (1)

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն բարելավել է իր դիրքերը և երկրորդն է:

Երրորդ հորիզոնականում Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունն է:

Մեր աղյուսակ է վերադարձել և չորրորդ տեղը զբաղեցրել «Խատուտիկի գինի» գիրքը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հինգերորդ տեղում է:

Վեցերորդ հորիզոնականում  Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է:

«Աննա Ֆրանկի օրագիրը» մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և յոթերորդն է:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը վերադարձել է և ութերորդն է:

Իններորդ տեղում շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպն է:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» գործը:

*

*