Ամենավաճառված գրքերն այս շաբաթ

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի,,,
girq-mark-aren

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:

Իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Առաջինից երրորդ հորիզոնական է իջել հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը:

Չորրորդ տեղում շվեյցարացի ժամանակակից հեղինակ  Հանսյորգ Շերթենլայբի  «Գիշերային լողորդը» վեպն է:

Հինգերորդ հորիզոնականում է ֆրանսիացի հանրահայտ գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» բարելավել է իր դիրքերը և այս անգամ վեցերորդն է:

Յոթերորդ տեղն է գրավել Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:

Ութերորդ հորիզոնականում է Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը իններորդն է:

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վերադարձել է մեր ցանկ՝ հայտնվելով վերջին՝ տասներորդ տեղում:

*

*