Ամենավաճառված գրքերն այս շաբաթ

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է․․․
girq-mark-aren

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ կրկին գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն երկրորդն է:

Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրել բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» վեպը:

Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը չորրորդն է:

Ալեքսանդր Դյումա (որդի) «Կամելիազարդ տիկինը» վեպը վերադարձել է ցանկ ու զբաղեցրել հինգերորդ հորիզոնականը:

Վեցերորդ տեղում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գիրքն է:

Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպն այս շաբաթ կրկին  յոթերորդն է:

Ութերորդ տեղում է հայտնվել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին»:

Նորից աղյուսակում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը, որն իններորդ հորիզոնականում է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գործը:

*

*