Ալլա Պուգաչովան նշում է 70-ամյակը

Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին հայտարարեց համերգային գործունեության դադարեցման մասին
pugachova1

Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում է 70-ամյակը: Ռուսական Էստրադայի պրիմադոննան որոշել Է հոբելյանը դիմավորել եւ′ նեղ շրջանակում, եւ′ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել է հարցազրույցներից, բայց երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի Պետական պալատում:

Ուղիղ տասը տարի առաջ արտիստուհին հայտարարեց համերգային գործունեության դադարեցման մասին: Չնայած մենահամերգների եւ հյուրախաղերի բացակայությանը, Պուգաչովան շարունակում է հայտնվել հավաքական համերգներին եւ մամուլի Էջերում:

Հոբելյանի առթիվ երգչուհուն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

putin-pugachova2

 

 

*

*