Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

...մարտի 1-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00
srn-hovhannes-ekexeci-kond2 (1)

Ստեղծված կառավարական հանձնաժողովի որոշմամբ ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 1-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ ժամը 18:00-ից 20:00-ը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, Ալբերտ Մկրտչյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ մարտի 2-ին՝ 11:00-ից 13:00-ն:

Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Ալբերտ Մկրտչյանը մահացել է փետրվարի 28-ի առավոտյան՝ երկարատև հիվանդությունից հետո։

Փետրվարի 27-ին լրացել էր ռեժիսորի 81-ամյակը։

*

*