«Արցախ 2016 ապրիլի 2-րդ օրը» ֆիլմը 2016 թ-ի ապրիլին տուժած հայ երեխաների մասին է — Երկիր Մեդիա

«Արցախ 2016 ապրիլի 2-րդ օրը» ֆիլմը 2016 թ-ի ապրիլին տուժած հայ երեխաների մասին է

Ֆիլմը պատասխան է ադրբեջանական սադրանքներին...

Այս օրերին Ադրբեջանը սկսել է իր ոճին հավատարիմ շահարկել հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողության ժամանակ զոհված երեխայի լուրը,  դեռ ավելին, երեխայի մահը փորձում է ոչ միայն բարդել հայկական կողմի վրա, այլեւ քաղաքական տարբեր հարթակներում հերթական հիստերիան  բարձրացնել այդ կապակցությամբ:

Եվ սա այն դեպքում, երբ մեկ տարի առաջ ապրիլին, նույն Ադրբեջանի ձեռնարկած պատերազմական գործողության հետեւանքով զոհվեց 12-ամյա հայ երեխան: Սակայն հայկական կողմը այդ փաստը չօգտագործեց քաղաքական նպատակներով:

«Արցախ 2016 ապրիլի 2-րդ օրը» փաստավավերագրական ֆիլմը ներկայացնում է ոչ միայն Վաղարշակի, այլեւ բոլոր այն երեխաների պատմությունները, ովքեր տուժեցին  2016-ի ապրիլին՝ ադրբեջանական ռազմական գործողությունների հետեւանքով:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Հեղինակ՝

Սոնա Հակոբյան

*

*