100-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումները

Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին նվիրված տոնակատարության միջոցառումներ
100-sardarapat

Հայաստանի Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ հոբելյանին նվիրված տոնակատարության միջոցառումների շրջանակում՝ մայիսի 25-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» խորագրով ցուցահանդեսը:

Կներկայացվեն թեմատիկ ցուցանմուշներ՝ Առաջին Հանրապետության խորհրդանիշեր, կարևոր փաստաթղթեր, ժամանակի կենցաղն արտացոլող նյութեր, հագուստի նմուշներ և այլն: Ցուցահանդեսը կուղեկցվի հատուկ էֆեկտներով՝ լուսային, ձայնային, վիզուալ, անիմացիոն, պրոյեկցիոն։

Տոնակատարության միջոցառումների շրջանակում մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզկենտրոններում տեղի կունենան տոնական համերգներ:   Համերգներն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության և մարզպետարանների համագործակցությամբ: Կմասնակցեն ՀՀ մարզերի և հանրապետության ճանաչված անհատ կատարողներ և համույթներ: Բոլոր մարզկենտրոններում համերգների մեկնարկը կտրվի միաժամանակ՝ ժամը 19:00-ին, իսկ ժամը 20:30-ին տեղի կունենա հանդիսավոր հրավառություն:

*

*