Մեր մասին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է «Հուսաբեր» ՓԲԸ կողմից 2003 թվականի հուլիսին: Առաջին իսկ օրերից այն համագործակցել է Սփյուռքում գործող մի շարք կազմակերպությունների եւ հեռուստաընկերությունների հետ: Մեր համագործակցության կարեւոր բաղադրիչներից է նաեւ Արցախի հեռուստաընկերության հետ աշխատանքը։

2004 թվականի նոյեմբերին «Երկիր Մեդիան» մասնակցել է Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից թիվ 56 հաճախականության մրցույթին եւ դեկտեմբերի 29-ին շահել է այն:

Արդեն 2004թ-ի մայիսի 28-ից մեր հեռուստաընկերությունը հաստատուն քայլերով եկավ լրացնելու հայկական մեդիա դաշտում իշխող բացը և իր հեռուստաարտադրությամբ վաստակեց համահայկական հեռուստակայան դառնալու պատիվը:

2008 թվականի մայիսի 28-ից հեռուստաընկերությունը սփռում է իր հաղորդումները նաեւ առցանց` www.yerkirmedia.am հասցեով:

2010-ը ևս «Երկիր Մեդիա»-ի համար ձեռքբերումների տարի էր: Համահայկական հեռուստաընկերության առաքելությանը հավատարիմ Սփյուռքի հայ գաղթօջախներում մենք ստեղծեցինք թղթակցային կետեր։ Հայաշատ համայնքներում՝ ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Բոստոն), Վրաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում, Հունաստանում, Սիրիայում, Թուրքիայում աշխատող մեր թղթակիցների շնորհիվ մենք թարմ լրատվություն ենք ստանում համայնքային կյանքի, դրա առջև ծառացած խնդիրների մասին:


Հասցե` ՀՀ ք. Երեվան, Չարենցի 94

Հեռ. + 374-10-576498

E-mail: [email protected]