«Մուղայեդ կաց, պենդ կաց, տղամարդ կաց».Նորայր Հաջյանին այպես է հայրը ճանապարհել պատերազմ. hetq.am

Հաջյանների ընտանիքը արցախյան շարժման տարիներին Բաքվից գաղթեց Հայաստան, ապա Արցախ։ Նորայրի հայրը՝ Միքայել Հաջյանը, պատմում է, որ արցախյան շարժման տարիների հաճախ էր Նորայրին իր հետ ցույցերի տանում։
norayr-hajyani-hayr

Hetq.am-Քառօրյա պատերազմում զոհված Նորայր Հաջյանն առաջիններից էր, ով պատերազմը վերսկվելու մասին լուրը լսելուց հետո առանց վարանելու պահարանից հանեց զինվորական հագուստը, հին զինակիցների հետ շտապեց առաջնագիծ։

Կինը՝ Գայանեն, պատմում է, որ զինվորական հագուստը պատրաստ կախված էր պահարանում դեռ 2014թ․ օգոստոսի մարտերի թեժացման օրերից։ Այն ժամանակ էլ առաջիններից էր, ով կամավոր մեկնեց դիրքեր, որտեղից վերադառնալուց հետո, դեռ այն ժամանակ նա կնոջ հետ կիսվել էր կանխազգացման մասին, որ մոտ ժամանակներս` հավանաբար, գարնանը պատերազմ է լինելու, որը 5-6 օր է տևելու։

«Ապրիլի 4-ի գիշերն ինձ վատ զգացի, վատ կանխազգացում ունեի, բայց մտքովս չէր էլ անցնում, որ Նորոյի հետ կարող է բան պատահել։ Նա այնքան փորձառու էր, վստահ ու կյանքով լի»,- ասում է Գայանեն։

Անհանգստությունից հաղորդագրություն գրեց ամուսնուն, որ շտապ զանգի իրեն։ Հեռախոսն այդքան ժամանակ անհասանելի էր։ Նորայրը կնոջ ուղարկած հաղորդագրությունը չհասցրեց կարդալ, ապրիլի 5-ին Գայանեն կարդաց իր իսկ գրած հաղորդագրությունը։

1992թ․ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին` Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ, Գայանեն կորցրեց մորը։ Նրա մտքով չէր էլ անցնում, որ ավելի քան 20 տարի հետո կարող է դժբախտությունը կրկնվել։

Հաջյանների ընտանիքը արցախյան շարժման տարիներին Բաքվից գաղթեց Հայաստան, ապա Արցախ։ Նորայրի հայրը՝ Միքայել Հաջյանը, պատմում է, որ արցախյան շարժման տարիների հաճախ էր Նորայրին իր հետ ցույցերի տանում։ Հայրն այդկերպ ուզում էր Բաքվում ծնված տղայի մոտ հայի գիտակցությունը զարթնացնել և ամրապնդել։ Հետո արդեն Նորայրն ընկերների հետ էր մասնակցում Երևանի ցույցերին։

Նորայրը` աջից

«1992թ․դեկտեմբերին, մի օր նա անհետացավ տնից։ Ամբողջ գիշեր չքնեցինք, ման եկանք, ու մի քանի օր հետո Գորիսի Կոռնիձոր գյուղի միլպետը զանգեց, թե Նորայրը կամավորների ջոկատի հետ իրենց մոտ է։ Երբ խոսեցի Նորոյի հետ, ասաց, որ չանհանգստանամ, ինքը կապի հանգույցում է աշխատում։ Երբ ասացի, որ պտի հետ գա տուն, նա չոր տոնով ասաց, որ եթե իրեն Երևան տանեմ, ինքը միևնույն է, առիթ կգտնի նորից հետ վերդառանալու, մանավանդ, որ մահապարտների ջոկատում իրեն կընդունեն»,- հիշում է հայրը։

Հետո միայն հայրը պարզեց, որ 16-ամյա որդին մի քանի օր միայն մնաց Կոռնիձորում։ Երբ ջոկատներից մեկը հաց տարավ Լաչինի խորքերում տեղակայված տղաների համար, նա խնդրեց իրեն էլ տանել։ Այնտեղ էլ հրաժարվեց Կոռնիձոր վերադառնալ, մնաց տղաների հետ 2 ամիս։ Նորայրի հարազատները հետո են միայն իմացել, որ թեժ մարտերի է մասնակցել ու մահից  փրկվել։

«Դրանից հետո, ես այլևս փորձ չեմ արել նրան Երևան վերադարձնել։ Հազվադեպ հաջողվում էր տուն բերել, որ մայրը տեսնի ու մի քիչ հանգստանա։ Ամեն անգամ էլ ճանապարհելիս` մայրը լացում էր, իսկ ես ճակատը պաչում էի ու ասում՝ մուղայեդ կաց (զգույշ մնա), պենդ կաց, տղամարդ կաց»։

Այս նույն խոսքերով էլ ապրիլին հայրը որդուն ճանապարհեց ռազմաճակատ։ Մի քանի օր անց որդու զինակիցներից մեկը պատմեց, թե ինչպես է արկի պայթյունից հետո հողակույտը փորելով ձեռքերով հանել Նորայրի դին։

«Ես այդ պահին պարզապես ափերիս մեջ առա նրա ձեռքերն ու սկսեցի համբուրել, ես պարզապես ուզում էի նորից զգալ որդուս ջերմությունը»,- ասում է որդեկորույս հայրը։

Վերջին վիդոկադրերում Նորայրը զինակից ընկերների հետ երգելով դիրքեր է մեկնում։

2 Comments on this post.
  • AYF’s ‘With Our Soldiers’ Campaign Helps Families of Fallen Heroes in Stepanakert — Armenian National Committee of America Eastern Region
    28 июля 2016 at 00:02

    […] Norayr Hajyan (b. 1976) was born in Baku, in a family of a journalist, and together with his parents escaped to Armenia during the early days of the Artsakh Liberation Movement. In December of 1992, the 16-year old Norayr ran away from his house and joined the self-defense forces in Kornidzor (Syunik). Soon, he was fighting the enemy in Berdzor (Lachin) and he did not return home until after the ceasefire agreement. After fulfilling his compulsory military service (1997 – 1999), Norary Hajyan moved to Stepanakert. Here, he graduated from Stepanakert Mesrop Mashtots University and married his wife, Gayane. Norayr was always ready to defend his beloved Artsakh: having participated in the battles against the Azeris in 2014, he went to the front lines as a volunteer in the early days of April. He died in battles near Talish on the night of April 5th. He left behind his wife and two sons, Grigory (b. 2006) and Artakh (b. 2009). Norayr Hajyan’s family was given $1,500 by the WOS campaign. You can learn more about Norayr here. […]

  • With Our Soldiers | AYF’s ‘With Our Soldiers’ Campaign Helps Families of Fallen Heroes in Stepanakert
    3 августа 2016 at 04:52
  • *

    *