Լեւոն Զուրաբյանը «խայթեց» Նիկոլ Փաշինյանին. «Մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ…»

«Վերջերս նոր թրենդ է նկատվում. քաղաքական գործիչները փորձում են իրենց գտնել կատակերգության՝ պարոդիայի ժանրում»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհ է իր ղեկավարած խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանից։ Վերջինս նախօրեին սուր քննադատության ենթարկեց ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի եկած ընդդիմադիր ուժերին` ելույթը համեմելով հեգնանքով, կատակերգական մեջբերումներով։

«Վերջերս նոր թրենդ է նկատվում. քաղաքական գործիչները փորձում են իրենց գտնել կատակերգության՝ պարոդիայի ժանրում՝ ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության գլուխգործոցներից տարբեր մեջբերումների, ոչ շատ հմուտ, բայց սահուն ներկայացման մեջ, համեմելով հին սովետական ֆիլմերից մեջբերումներով:

Գեղարվեստական բնագավառում կայացում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, դա կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ քաղաքական ասպարեզում էլ ձեռքբերումներ չունեն»,- ասաց Զուրաբյանը:

ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նույն առիթով ասաց.

«Երեկ խոսեցի քաղաքական դաշտում վտանգավոր աղանդի մասին, չեմ էլ ուզում ասել` կուսակցական, որովհետև այդ խմբակներին կուսակցական անվանելը շատ մեծ շռայլություն կլինի: Նրանք սեկտանտներ են, որոնք փորձում են այլասերել քաղաքական դաշտը, որովհետև նրանց պետք չէ, որ Հայաստանում անցկացվեն ազատ ու արդար ընտրություններ: Նրանց սկզբունքն է` ինչքան վատ, այնքան լավ»:

Խորհրդարանում այսօր ավարտվեցին «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների առաջին ընթերցմամբ քննարկումները։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները