Եվս մեկ պաշտոնանկություն ԶՈՒ-ում. ազատվեց նաեւ սպառազինության վարչության պետը

ՀՀ նախագահի հրամանագրով մայիսի 20-ին պաշտոնից ազատվել է ԶՈՒ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը։
chilingaryan

ՀՀ ԶՈՒ-ում կադրային փոփոխությունները շունակվում են։ ՀՀ նախագահի հրամանագրով մայիսի 20-ին պաշտոնից ազատվել է ԶՈՒ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը։

Այսպիսով, ապրիլյան պատերազմին հաջորդած ազատումներից հետո դեռեւս թափուր ԳՇ հետախուզության վարչության պետ պաշտոնին ավելացավ եւս մեկը։  Առայժմ թափուր է նաեւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը եւս, քանի որ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն, օրերս ազատվելով իր պարտականություններից, նշանակվեց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ։

Իսկ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամագրով նշանակվել է գնդապետ Թեմուր Շահնազարյանը։

 

 

*

*