Զոյա Թադեւոսյանը ներողություն է խնդրում

Զոյա Թադևոսյանը ափսոսանք է հայտնել կատարվածի համար:
zoya-tadevosyan

Օրերս Արցախի ազատագրված տարածքների մասին սկանդալային հայտարարությամբ հանդես եկած Զոյա Թադևոսյանը ափսոսանք է հայտնել կատարվածի համար: Նա այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել.

«Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը կապված «Հայելի» ակումբում իմ կողմից անզգույշ արված արտահայտության հետ: Հավատացնում եմ, ես փորձում էի ներկայացնել միայն ու միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինձ ընդհատում էին՝ խանգարելով ավարտել միտքս․․․ Բոլոր նրանք, ովքեր բանակցել են մեր հայրենիքի՝ արյունով ազատագրված տարածքները բանակցությունների առարկա դարձնելու շուրջ, պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Պետք է անմիջապես չեղյալ հայտարարել բոլոր պայմանավորվածությունները, հետ կանչել հայտնի փաստաթղթերը և թույլ տալ երկու հայկական տարածքների ղեկավարներին ձևավորել նոր օրակարգ․․․Ափսոսում և ցավ եմ ապրում կատարվածի համար»,- մասնավորապես նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարել էր, որ պատրաստվում է իրավական գործընթաց սկսել Զոյա Թադևոսյանի դեմ:

 

*

*