Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի պայմանագիրը

Զոհրապ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն ապաստանել է շուրջ 22000 սիրիահայերի
agn

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին ներկա գտնվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի պայմանագրի ստորագրման արարողությանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը և Բենիլյուքսի միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեն դե Մույսերը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, իր խոսքում անդրադառնալով հետընդունման պայմանագրի կիրառման արդյունքներին, ընդգծեց. «Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ մենք ձեռնամուխ ենք եղել մի շարք ծրագրերի իրականացման, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ և աջակցել մեր քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև հոգեբանական ասպեկտները»։

Միգրացիայի խնդրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ընդունել է շուրջ 22000 սիրիահայերի և ներդրել սեփական փորձը՝ վերջիններիս ինտեգրելու և իրենց կյանքը վերսկսելու համար հիմքեր տրամադրելու ուղղությամբ։

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը ստորագրվելիք արձանագրությունները գնահատեց որպես չափազանց կարևոր լրացում, նոր գործիք՝ միգրացիայի կարգավորման համատեղ աշխատանքում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները