«Ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ»․ Յոհանես Հանը՝ Հայաստանյան իրադարձությունների մասին

Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարին է ներկայացվել․․․
bryusel

«Ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ»,- Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներն այսպես է որակել Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ երեկ Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:

Նախարար Մնացականյանը Հանին է ներկայացրել կառավարության նոր ծրագիրը եւ արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում բարեփոխումներին Եվրամիության ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Արտգործնախարարը անդրադարձել է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հայկական կողմի դիրքորոշմանն ու առաջնահերթությանը: Նա ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման համար անհրաժեշտ բանակցություններն առաջ մղելու կարեւորությունը:

*

*