Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Մասնակցելու է Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
zohrab-mnacakanyan

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ, որտեղ hոկտեմբերի 15-ին մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

 

*

*