ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Սահակ եպիսկոպոս Մաշալյանին

«Համոզված եմ, որ Դուք ջանք ու եռանդ չեք խնայի...»
zohrab-mnacakanyan

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ մաղթելով նրան քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:

Իր շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը, մասնավորապես, նշել է․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»։

*

*