Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է՝ 2015-ին ընդունված բանաձեւը հեղինակել է Հայաստանը

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում
zohrab-mnacakanyan-mak

«Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ»,-ելույթ ունենալով ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը, հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա հիշեցրել է, որ 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով է ընդունել Հայաստանի նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը:

Արտգործնախարարն ընդգծել է, որ ցեղասպանությունների կանխարգելման հարցում կրթությունը պետք է լինի այն շարժիչ ուժը, որը համախմբում եւ ուղղորդում է հասարակությունների եւ պետությունների՝ կանխարգելմանն ուղղված քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային ջանքերը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*