Հայաստանը կհյուրընկալի Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումը

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լոուրենս Մերեդիթին
handipum (1)

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների և զարգացման օրակարգի կյանքի կոչման գործընթացի շրջանակներում ԵՄ հետ հետևողականորեն զարգացող փոխգործակցությունն ու աջակցությունը, իսկ ԵՄ պաշտոնյան իր հերթին վերահաստատեց դրանց շարունակականության ապահովման պատրաստակամությունը։

Քննարկեցին նաև ՀՀ-ԵՄ միջև ոլորտային համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի թվային օրակարգի զարգացման հեռանկարները և այդ համատեքստում այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և  ԵՄ պաշտոյան նաև մտքեր փոխանակեցին Արևելյան գործընկերության 10-ամյակի տոնակատարման ծրագրերի և այս հոբելյանի նշանավորման նպատակով Հայաստանի կողմից հյուրընկալվելիք միջոցառմանն առնչվող հարցերի շուրջ։

*

*