ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է «Ինժեներական քաղաք»

Երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում հայկական արտադրանքը ներկայացնելու ...
zohrab-mnacakanyan

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 22-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: Նա շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել «Ինժեներական քաղաքի» կոնցեպտին, այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներին ու արտադրանքի մոդելներին: Նախարարին ուղեկցում էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նախարարն այցելել է նաև Տիեզերքի, Գիտության և տեխնոլոգիաների թանգարաններ, ինչպես նաև գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

*

*