Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում․․․
handipum

Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Կողմերն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով  քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան — ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր շուրջ:

*

*