Զինծառայություն չանցած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ Հայաստան

ԱԺ-ն ընդունեց նախագիծը
azgayin-joghov

Զինծառայություն չանցած և մինչև 2019-ի մարտի 1-ը 27 տարին լրացած անձինք կարող են սահմանված կարգով վճարում կատարել և, քրեական հետապնդումից ազատվելով, վերադառնալ Հայաստան:

ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում էր երկարաձգել օրենքի ժամկետը:

«Հայաստանում 2019-ի հունվարի 1-ի դրությամբ կա զինծառայություն չանցած 10940 հետախուզվող` ըստ Քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին կետի»,-ներկայացրեց հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանն ու կարևորեց նախագծի ընդունումը:

Նախագծին կողմ քվեարկեց 96 պատգամավոր:

Նախքան նախագծի ընդունումը օրենքով սահմանված կարգով վճարում կարող էին անել և Հայաստան վերադառնալ մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած զինծառայություն չանցած անձինք:

*

*