Դավիթ Բաբայան. «ԵԱՀԿ ՄԽ անդամները դատավորներ չեն, նրանք լոկ միջնորդներ են». Tert.am

«Մենք չե՞նք ասում, որ երբևէ չի լինելու զիջում, զիջումը միակողմանի է... Անընդհատ ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են մեկնաբանում՝ չիմանալով իրականությունը»
davit-babayan-adrbejan-smerch

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է «Անի» վերլուծական կենտրոնի կողմից Կազանյան փաստաթղթի հրապարակմանը, տարածքների վերադարձի մասին հայտարարություններին, ՌԴ նախագահի այն հայտարարությանը, որ ՌԴ-ն ԼՂ հարցով բաղադրատոմսեր չի պարտադրելու կողմերին:

-Պարո՛ն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ խորհրդակցությունների անցկացման նպատակով արդեն այցելել են Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներ և «պատրաստ են այցելել Անկարա»: Պաշտոնական Ստեփանակերտը ինչպե՞ս է դիտարկում Թուրքիայի կողմից առաջարկների ներկայացումը:

— Խնդիրն այն է, որ երբ համանախագահները հայտարարում են, որ պատրաստվում են խոսել թուրքական ղեկավարության հետ, դա չի նշանակում, որ դրա միջոցով Թուրքիան կդառնա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ երկիրը: Սա իրապես անթույլատրելի է, որովհետև Թուրքիան անկողմնակալ չէ: Ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ընտանիք են: Կան այլ օրինակներ ևս, բայց քանի որ Թուրքիան ունի Ադրբեջանի վրա ազդեցություն, այդ ազդեցությունը 100 տոկոսով բացասական հետք է թողնում հակամարտության կարգավորման վրա, և, առհասարակ, թուրքական գործոնը միշտ էլ տարածաշրջանում բերում է զանազան բարդությունների: Ուստի այդ հանդիպումները կարող են տեղի ունենալ միայն այն ձևաչափով, որ Թուրքիայի այդ բացասական ազդեցությունն ու դերը զսպվի: Հատկապես հիմա, երբ Թուրքիայում տեղաշարժեր են լինում Թուրքիա-Արևմուտք այդ հարաբերություններում: Այս այցելությունները կարևոր են միայն այս հարթության վրա:

Ուրիշ այլ մոտեցում, մասնավորապես Թուրքիայի պարագայում, բանակցային գործընթացում պարզապես անհնարին է: Միայն այն, որ դրանով բանակցային գործընթացը պարզապես կարող է տապալվել…

-Հնարավոր համարո՞ւմ եք հետևյալ առաջարկների հնչեցումը, որ հայ-թուրքական սահմանը բացվում է, 5 կամ 7 շրջան վերադարձվում է: Սրա մասին խոսում են շատ հայ քաղաքագետներ:

-Հայ-թուրքական հարաբերությունները և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարբեր գործընթացներ են: Եվ սրա մասին մեկ անգամ չէ, որ ամենաբարձր ատյաններից հնչել է՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ նույն համանախագահ երկրներից: Սա անընդհատ շահարկվում է… Եթե նման բան չկա, ինչի՞ մասին խոսենք… Ես չգիտեմ, ոնց որ անընդհատ լարվածություն սերմանվի: Ես կրկնում եմ` ի՞նչ կապ ունի Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումը և Արցախի ու Ադրբեջանի սահմանը: Ասենք՝ վաղը, Ձեր տրամաբանությամբ շարժվելով, ինչ-որ տարածքներ տրվում են, Թուրքիան սահմանը բացում է, հետո Թուրքիան փակում է սահմանը: Ո՞վ պետք է այս տարածքները հետ տա: Եվ հետո… ամեն անգամ խոսում են տարածքների մասին, ամեն անգամ…Դե, եթե ինչ-որ մարդիկ դրան չեն ուզում հավատալ, սկսում են շահարկել, իրենց գործն է:

-Բայց Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ միակողմանի զիջումներ չեն լինի: Ստեփանակերտում հանդիպումներում արցախյան կողմը հստակեցրե՞լ է…

— Մենք չե՞նք ասում, որ երբևէ չի լինելու զիջում, զիջումը միակողմանի է… Անընդհատ ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ են մեկնաբանում՝ չիմանալով իրականությունը: Ի՞նչ միակողմանի զիջում… Արդեն հոգնել ենք, էլի, էլ իմաստ չկա: Ինչ ուզում են, թող ասեն, իրենց գրած նյութերում տապակվեն… ամոթ է,  էլի:

Շարունակությունը՝  այստեղ

*

*