«Լարվածության զգալի աճ է նկատվել»․ Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել

Զեկույց՝ ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։
sahman

Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group) անկախ կազմակերպությունը, որը զբաղվում է տարբեր երկրներում հակամարտությունների ուսումնասիրությամբ և պատերազմական իրավիճակների կանխմամբ, զեկույց է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության  և հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա փուլի մասին:

Զեկույցում նշվում է, որ քաղաքական և անվտանգության պայմանները, որոնք 2016 թվականի ապրիլին հանգեցրին հակամարտության սրման, ավելի սուր են դարձել:

«2017-ի հունվարի կեսերից ի վեր ծանր հրետանու և հակատանկային զենքերի կիրառմամբ ողբերգական միջադեպեր են տեղի ունենում: Մայիսին լարվածության զգալի աճ է նկատվել` հաշվի առնելով շփման գծի երկայնքով գտնվող բնակելի շրջաններում ինքնակառավարվող հրթիռների կիրառման մասին լուրերը»,- ասված է զեկույցում:

Ըստ խմբի՝ նախորդ տարին ցույց տվեց հակամարտության կարգավորման ջանքերի փխրունությունը: «Որքան լարվածությունը սրվում է, այնքան միջազգային միջնորդությունը լճանում է: Ամենահզոր օտարերկրյա ազդեցիկ ուժը Ռուսաստանն է, թեև նրա դերակատարումը բարդ է»,-  ասված է զեկույցում:

*

*