Մոսկվան ողջունում Է բանակցություններն աշխուժացնելու Բաքվի եւ Երեւանի պատրաստակամությունը. Զախարովա

Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք Է հայտնել...
zaxarova-mid

Ռուսաստանը ողջունում Է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի պատրաստակամությունը: Այդ մասին հոկտեմբերի 26-ին Մոսկվայում կայացած բրիֆինգում հայտարարել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածության թուլացմանը միտված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կողմերի հայտարարված պատրաստակամությունը: Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք այժմ մշակում են Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման անցկացման հետ կապված հարցերը՝ կարգավորման առանցքային հարցերի եւ իրադրության կայունացմանն ուղղված հնարավոր միջոցների քննարկման համար»,- ասել է Զախարովան:

Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ափսոսանք Է հայտնել, որ «հակամարտության գոտում իրադրությունը մնում Է լարված»: «Կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին՝ կառուցողական մոտեցում դրսեւորել չլուծված հարցերի հանգուցալուծումը գտնելու համար»,-ընդգծել Է Զախարովան:

*

*