Զախարովա. «Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք…»

Նա Նյու Յորքի հայկական եկեղեցում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
maria-zakharova-lxh

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նյու Յորքի հայկական եկեղեցում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչ-որ մեկը չի ճանաչում «ցեղասպանություն» եզրույթը, ինչ-որ մեկը կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում` եղել է, չի եղել: Ռուսաստանի Պետդուման դեռեւս 1995 թվականին է ընդունել 1915-1922 թվականներին իր պատմական հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին բանաձեւ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիա Զախարովան:

Նաեւ հավելել է, որ Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի հարեւանությամբ գտնվող հայկական եկեղեցի է այցելել:

«Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ գտնվենք»,- եզրափակել է Զախարովան:

*

*