Տաջիկստանի նախագահը ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին նախագիծը

Զասին աջակցելու որոշման մասին Ռահմոնը հայտնել էր դեռ դեկտմբերի 14-ին` նրա հետ հանդիպումից հետո:
stanislav-zas
Ստանիսլավ Զաս

Տաջիկստանի նախագահ  Էմոմալի Ռահմոնը աջակցել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ստորագրել նրա նշանակումը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զասին աջակցելու որոշման մասին Ռահմոնը հայտնել էր դեռ դեկտմբերի 14-ին` նրա հետ հանդիպումից հետո:

Հիշեցնենք, որ երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը.

*

*