«Երկիր ծիրանի»-ն քայլարշավ իրականացրեց Աջափնյակ վարչական շրջանում

...հրատապ են համարում աղբահանությանն ու հասարակական տրանսպորտին վերաբերող հարցերը
zaruhi-postanjyan-yerkir-tsirani3 (1)

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում սեպտեմբերի 15-ին, Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, քայարշավ իրականացրեց  «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ կուսակցության քաղաքապետի թեկնածու  Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ:

Զարուհի Փոստանջյանը համակիրների հետ  շրջեց Աջափնյակի փողոցներով ու բակերով:

Աջափնյակ վարչական շրջանում քայլարշավի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները նշեցին, որ նախընտրական 19 կետ ունեցող ծրագրով կլուծվեն երևանցիների արջև ծառացած խնդիրները, որոնցից հրատապ են աղբահանությանն ու հասարակական տրանսպորտին վերաբերող հարցերը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Երևանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը  կներկայանա 4 համարի ներքո՝ «Արդարություն և օրենք» կարգախոսով:

 

*

*