Փոստանջյանը դիմում է գրել «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին

Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հեռացել էր «Ժառանգություն» կուսակցությունից:
postanjyan

Զարուհի Փոստանջյանը դիմում է գրել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին: Մինչեւ նախորդ շաբաթ՝ նա «Ժառանգություն» խմբակցության միակ պատգամավորն էր, որը ներկայացնում էր նույնանուն կուսակցությունը, բայց ընտրություններին դաշինքով մասնակցելու «Ժառանգության» որոշումից հետո Փոստանջյանը հեռացավ կուսակցությունից:

«Ժառանգություն» խմբակցությունում այսօր ուշագրավ պատկեր է ստացվում՝ խմբակցության 4 անդամներից 2-ը՝ Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը նախկին ժառանգականներ են, մեկը՝ Թեւան Պողոսյանը, անկուսակցական է, 4-րդը՝ Ալեքսանդր Արզումանյանը, գումարման սկզբում «Ազատ դեմոկրատներից» էր, հետո անդամակցեց ՀՀՇ-ին, իսկ նախընտրական շրջանում հայտարարեց նաեւ ՀՀՇ-ից դուրս գալու մասին:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*