Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

Ուրբաթ օրը նա դիմում է ներկայացրել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամությունից հրաժարվելու մասին
zareh-sinanyan2

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Ուրբաթ օրը Սինանյանը դիմում է ներկայացրել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամությունից հրաժարվելու մասին, հաղորդում է Asbarez.com-ը և նշում, որ Սինանյանը Հայաստանում ստանձնելու է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը, թեև այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։

Ծնվել է 1973-ին՝ Երևանում։ Հայրը պոլսեցի է, Խորհրդային Հայաստան էր հայրենադարձվել 1946-ին։ Մայրը թալինցի է։

1988-ին ընտանիքով տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Սինանյանը իրավաբանի կրթություն է ստացել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։

Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ դարձել է 2014-ին։ Ամուսնացած է, ունի չորս երեխա։

*

*