Զարեհ Սինանյանը հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում գործող կառույցների կոորդինացված աշխատանքը
zareh-sinanyan,-hyd

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին հանդիպել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ: «Համախմբման շունչ զգացվեց: Ձեզ հաջողվեց առանձին ձևաչափերով համախմբել տարբեր շրջանակների»,- ողջունելով Զարեհ Սինանյանին և անդրադառնալով գլխավոր հանձնակատարի ՌԴ այցին` ասել է ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսեսյանը:

Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ողջունելով ներկաներին` գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում գործող կառույցների կոորդինացված աշխատանքը և ներկայացրել Հայաստան-Սփյուռք համագործակցության իր տեսլականը: «Որտեղ էլ գտնվել եմ, միշտ եղել եմ հայրենիքի զինվորը»,- եզրափակեց իր խոսքը Զարեհ Սինանյանը:

*

*