Զարեհ Սինանյանը հանդիպել է Դաշնակցության երիտասարդական կառույցների մի խումբ անդամների հետ

Ներկա են եղել երիտասարդական եւ ուսանողական միությունների ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից:
zareh-sinanyan-handipum

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Դաշնակցության երիտասարդական կառույցների մի խումբ անդամների հետ: Ներկա են եղել երիտասարդական եւ ուսանողական միությունների ներկայացուցիչներ` աշխարհի տարբեր երկրներից:

Զարեհ Սինանյանին է ներկայացվել կառույցների գործունեությունը, կատարված աշխատանքները, նպատակներն ու խնդիրները:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել այս օրերին Հայաստանում միությունների կողմից կազմակերպվող բակային ճամբարներին: Հանդիպմանը խոսվել է նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործառույթներից եւ ծրագրերից: Կարեւորվել են հայրենիքում եւ Սփյուռքում ապրող երիտասարդների միջեւ ավելի սերտ կապերի հաստատումն ու ամրապնդումը, ինչպես նաեւ հայրենադարձությանն ուղղված քայլերը:

*

*