Նալբանդյան. Բաքուն շարունակում է խորացնել թշնամական եւ այլատյացության քարոզչությունը

Կայացել է Էդվարդ Նալբադյան- Հերբերտ Զալբերի հանդիպումը:
nalbandyan-zalber

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերիին: Արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ նախարարը Զալբերիին մանրամասն ներկայացրել է հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական սահմանում Բաքվի զինադադարի կոպտագույն խախտումների հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Բաքուն շարունակում է խորացնել թշնամական եւ այլատյացության քարոզչությունը, միտումնավոր սադրանքներ կազմակերպել, ինչի հետեւանքով միայն անցյալ ամսվա ընթացքում Արցախի բանակի չորս զինծառայող է զոհվել: ԵՄ հատուկ ներկայացուցիչը, խորը մտահոգություն հայտնելով իրավիճակի սրման կապակցությամբ, ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը Եվրոպական միության սկզբունքային դիրքորշումն է եւ ԵՄ-ն անվերապահորեն սատարում է  եռանախագահ երկրների գործադրվող ջանքերը: Երկուստեք կարեւորվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարումը:

*

*