Զախարովա․ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին հայտարարություն կարվի

Ռուսաստանը մշտապես աջակցել է այն քայլերին, որոնք ուղղված են...
maria-zakharova-lavrov-ayc-hayastan

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այժմ աշխատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ այդ ուղղությամբ համանախագահները հայտարարությամբ հանդես կգան սեպտեմբերի կեսերին:

«Ռուսաստանը մշտապես աջակցել է այն քայլերին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության թուլացմանը: Մեր կողմից անում ենք հնարավորը, որպեսզի կայունացնենք իրավիճակը, ստեղծենք պայմաններ բանակցային գործընթացի շարունակության համար՝ ուղղված հակամարտության կարգավորմանը: Հենց նման մոտեցումը Մոսկվայում կարևորեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս տարվա ապրիլին»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ այժմ համանախագահներն աշխատում են հերթական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ, այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին Բրյուսելում բանակցություններ են վարել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

*

*