Զախարովան չի բացառել, որ ԼՂ հարցը կարող է քննարկվել ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է...
zakharova

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում  կարող է քննարկվել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Պատասխանելով այն հարցին, թե շարունակվելու է արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով երկխոսությունը, որը վերջին շրջանում ակտիվացել է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է. «Կարծում եմ, որ գերակայության սկզբունքով առանձնացված թեմաների հարցում պետք է խոսի կազմակերպությունը։ Իմ կողմից կասեմ, որ բոլոր թեմաները, որոնք կան ԵԱՀԿ օրակարգում, քննարկվելու են ինչպես բազմակողմ, այնպես էլ այլ ձևաչափերում»,-  նշել է Մարիա Զախարովան։

*

*