Զախարովա՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում բոլոր ջանքերն ողջունելի են

Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ կարող է հավելյալ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:
maria-zakharova-lavrov-ayc-hayastan

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում բոլոր ջանքերը միայն ողջունելի են: Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ կարող է հավելյալ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:

«Գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսի խմբի աշխատանքների առնչությամբ միշտ կա այն, ինչին պետք է ձգտել: Ինչ վերաբերվում է կոնկրետ անձանց ջանքերին այս գործընթացում, ես որևէ հստակ գնահատական չունեմ: Իհարկե, հաշվի առնելով այս խնդրի բարդությունը և այն, որ այս խնդիրն ուղղակիորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրերի հետ` կարելի է Մինսկի խմբին և համանախագահներին ցանկանալ ջանքերի ինտենսիֆիկացում, որից, իհարկե, ավելի վատ չի լինի: Ցավալի է, որ մենք այնտեղից հաճախ լսում ենք տխուր լուրեր»,- ամփոփեց Մարիա Զախարովան:

Մեկ Մեկնաբանություն
  • Զախարովա՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում բոլոր ջանքերն ողջունելի են — Armenian National Committee of America
    25 ноября 2016 at 00:01

    […] […]

  • *

    *