Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանի» մասին լուրերը

«Հնարավորության դեպքում ավելի հաճախ օգտվել սկզբնաղբյուրներից․․․»:
zakharova

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «Վլադիմիր Պուտինի պլանը»:

«Մենք միշտ խորհուրդ ենք տալիս, պահպանելով նորությունները հրապարակելու ստեղծարար մոտեցումը, երբեմն, իսկ հնարավորության դեպքում ավելի հաճախ օգտվել սկզբնաղբյուրներից: Դուք ճիշտ եք այն հարցում, որ այս հարցը մեկ անգամ չէ, որ մեկնաբանվել է»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին՝ ինչպես կարող է մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե Սերգեյ Լավրովը Երևան կատարած այցի ընթացքում փոխանցել է ԼՂ հակամարտության կարգավորման «Պուտինի պլանը»:

*

*