ՌԴ-ն հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարությունը մեկնաբանել է...
Zakharova-zenq-vajarel-Adrbejan

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված` Հայաստանի և ԵՄ հարաբերությունների նոր շրջանակային փաստաթղթի` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը և պատասխանել հարցին, թե այն ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների համար:

«Մենք պետությունների, մասնավորապես, Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք և դա անում ենք փոխշահավետության հիման վրա: Միաժամանակ, հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները և հարգանքով ենք դրան վերաբերվում»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ, նա ավելացրել է, որ պաշտոնական Երևանի հետ փոխգործակցության ուղղությամբ ՌԴ-ն իրականացրել է արտաքին քաղաքական բազմաթիվ միջոցառումներ:

*

*