Յուրի Խաչատուրովի որդին Սասուն Խաչատրյանին հորդորել է ներողություն խնդրել

«Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով ներողություն խնդրիր»։
yuri-khachaturov

Յուրի Խաչատուրովի որդին՝ ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովը, ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի բացահայտված խոսակցությունում, Հատուկ քննչական կոմիտեի պետ Սասուն Խաչատրյանի կողմից իր հոր, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատորուվի մասին արած արտահայտությունների առիթով հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։

«Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով ներողություն խնդրիր։ Զինված ուժերի սպա՝ Գրիգորի Խաչատուրով»,- ասված է հայտարարության մեջ։

*

*