Մինսկի գագաթաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. Խաչատուրով

Ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
yuri-khachaturov

Մինսկի գագաթաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը 2017 թվականին իրականացվել է 100 տոկոսով:

Բացի դրանից, Տաջիկստանի տարածքում անցկացվել է չնախատեսված լայնամասշտաբ զորավարժություն՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ միասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում անցկացված բոլոր զորավարժություններին մասնակցել է 12 հազար մարդ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ կազմակերպության անդամ երկրների պաշտպանական ներուժի ամրապնդման համատեքստում զարգացում է ապրել ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների համաձայնագրի իրականացումը:

Մինսկում նոյեմբերի 30-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:

*

*